s.

privy, water-closet;
երթալ ի —, to go to stool.

• «արտաքնոց». մէկ անգամ ունի Բուզ. ե. 35. սրա հետ հոմանիշ է չաշմակ «արտաքնոց», որ առանձին գործածուած չէ և կայ միայն չաշմակել «կործանել զտեղին և կարգել ի լուալիս, ճեմիշ կացուցանել». մէկ անգամ ունի Կիւրղ. դտ. «Իսկ Յերոբոաղ յետ չաշմակելոյ զԲահաղ և ունելոյ զդատա-ւորութիւն՝ յաղթեաց Մադիամու» (ակնար-կում է Դ. թագ. ժ. 27)։

• = Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] čašma և շրջեալ [arabic word] čamša, որ բուն նշանակում է «աղբիւր» և երևի փխբ. նշանակում է նաև «արտաքնոց». այսպէս է քրդ. [arabic word] češma «արտաք-նոց» (Justi, Dict. Kurde, էջ 129), ինչպէս նաև Մշոյ հայ. և թուրք. գաւառականով՝ չաշմա «արտաքնոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. հյ. լուալիք «աւազան, բա-ղանիք, ջերմուկ. 2. աղբանոց, կոյանոց». (Քակեցին զտունն Բահաղու և կարգեցին զնա ի լուալիս. Դ. թագ. ժ. 27), պրս. ab-dast «լուացումն ձեռաց» և ābdastxāna «ճե-միշ», ասոր. [syriac word] baita dmaya «արտաքնոց» (բուն նշ. «տուն ջրոյ» ZDMG 40, 439)։-Հայ. չաշմակ համապատասխա-նում է պրս. čašma ձևին և փոխառեալ է պհլ. čašmak «աղբիւր» բառից. իսկ ճեմիշ մօտենում է շրջեալ čamša ձևին և անշուշտ ծագում է պհլ. գաւառական մի ձևից։

• ՆՀԲ թէ՛ ճեմիշ և թէ՛ չաշմակել դնում է պրս. չէմշէ, թրք. չէշմէ «աղբիւր. 2. արտաքնոց»։ Հիւբշ. 189 չի ընդունում վերի մեկնութիւնը, որովհետև «արտաք-նոց» նշանակութիւնը չի գտնում Vul-lers-ի մօտ։ Նորայր, Կոր. վրդ. 446 պրս. [arabic word] čamēz «մէզ» բառից հանելով՝ սխալ է գտնում ճեմիշ «ար-տաքնոց» նշանակութիւնը և դնում է ճե-միշ «մէզ»։